• English
  • Հայերեն
  • Ukrainian
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • COVID-19 սահմանափակումներ
    • Հայաստանի Հանրապետություն մեկնողներին
    • Ուկրաինա ժամանողներին
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված արարողություն Կիևում

24 ապրիլի, 2021
2021թ․ ապրիլի 24-ին Կիևի կենտրոնի այգիներից մեկում տեղադրված՝ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված Խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հուշ-արարողություն։
 
Չնայած COVID-19-ով պայմանավորված կարանտինային սահմանափակումներին, ձեռնարկին մասնակցեցին նաև օտարերկրյա բազմաթիվ դեսպաններ, դիվանագետներ։
 
Արարողության սկզբում ներկաներին դիմեց Ուկրաինայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ով նաև հանդես եկավ Հիսուս Քրիստոսի շնորհական աղոթքով։
 
Ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով հստակ զուգահեռներ անցկացրեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության և 2020 թվականի Ադրբեջանի՝ Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ իրականացված ագրեսիայի միջև։
 
Դիմելով ներկաներին, հայ դիվանագետը նշեց, որ «վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք դիմակայել այս նոր մարտահրավերներին, վերականգնվել և կրկին բռնել զարգացման ուղին»։
 
Արարողության ավարտին ձեռնարկի մասնակիցները, որոնց թվում էին Ուկրաինայի հայերի միության ղեկավարությունը, Կիևի հայ համայնքի նախագահը, ՀՀ դեսպանության անձնակազմը, և՝ համավարակի պայմաններում հնարավոր մեծ թվով հայրենակիցներ և ուկրաինացի բարեկամներ, ծաղիկներ խոնարհեցին տուֆակերտ հուշակոթողին։
 
Կիևի համայնքի ներկայացուցիչները մոմավառություն կազմակերպեցին նաև Հայաստանի դեսպանության մոտ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնայինվիզա
Արտոնագրիձևեր

01901, ՈՒկրաինա, ք.Կիեւ,
Վլադիմիրսկայա 45
Հեռ.` +38 044 234-90-05

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: