• English
  • Հայերեն
  • Ukrainian
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • COVID-19 սահմանափակումներ
    • Հայաստանի Հանրապետություն մեկնողներին
    • Ուկրաինա ժամանողներին
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Կարապետյանը մասնակցեց Շեպետիվկա քաղաքում խաչքարի բացման արարողությանը

25 հոկտեմբերի, 2022
Հոկտեմբերի 25-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վ. Կարապետյանը այցելեց Խմելնիցկի մարզի Շեպետիվկա քաղաք՝ մասնակցելու քաղաքի կենտրոնում տեղադրված խաչքարի բացման և օծման արարողությանը: Խաչքարը տեղադրվել էր ի նշան հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակի: Միջոցառմանը մասնակցում էին և ողջույնի խոսքերով հանդես եկան մարզի, քաղաքային իշխանության և տարբեր դավանանքների ներկայացուցիչները:
Իր խոսքում դեսպան Կարապետյանը նշեց, որ խաչքարի բացումը տեղի է ունենում խորհրդանշական ժամանակաշրջանում, երբ երկու ժողովուրդները կանգնած են անվտանգային լրջագույն մարտահրավերների առջև: Նա կարևորեց արարողությունն ու հայաստանցի և ուկրաինացի պաշտոնյաների ներկայությունը, որպես հայ-ուկրաինական բարեկամության ևս մի նշանակալի դրսևորում:
Արարողությանը հաջորդեց դեսպանի հանդիպումը մարզի տարբեր քաղաքների՝ Խմելնիցիկիի, Կամենեց-Պոդոլսկի, Շեպետիվկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում դեսպանը ներկայացրեց Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, խոսեց հայ-ուկրաիանական հարաբերությունների, Ուկրաինայում Հայաստանի դեսպանության գործունեության մասին:
Շեպետիվկա այցելությանը և բոլոր միջոցառումներին մասնակցում էին նաև Հայ առաքեկալան եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանն ու Ուկրաինայում հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնայինվիզա
Արտոնագրիձևեր

01901, ՈՒկրաինա, ք.Կիեւ,
Վլադիմիրսկայա 45
Հեռ.` +38 044 234-90-05

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: