• English
  • Հայերեն
  • Ukrainian
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • COVID-19 սահմանափակումներ
    • Հայաստանի Հանրապետություն մեկնողներին
    • Ուկրաինա ժամանողներին
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ուկրաինայի հողերում Հայ-Առաքելական եկեղեցու կանոնական գործունեության 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

28 հոկտեմբերի, 2021

2021 թվականի հոկտեմբերի 28-ին «Սոֆիա Կիևսկայա» Ազգային Արգելոցում տեղի ունեցավ Ուկրաինայի հողերում Հայ-Առաքելական եկեղեցու կանոնական գործունեության 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը,  մաղթելով գիտաժողովի մասնակիցներին ամենայն բարիք, ինչպես նաև հետաքրքիր քննարկումներով ու ելույթներով հագեցած արդյունավետ աշխատանք։

Գիտաժողովին ելույթ են ունեցել նաև Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, Ուկրաինայի էթնոքաղաքականության և խղճի ազատության պետական ​​ծառայության ղեկավար Օլենա Բոհդանը, գիտնականներ:

Դեսպանը հարցազրույց է տվել նաև «НАШ» հեռուստաալիքին:


Դեսպան Կարապետյանի ողջույնի խոսքը՝

 

 

Հարգարժան Մարկոս Սրբազան,

Հարգելի հյուրեր և

գիտաժողովի մասնակիցներ,

 

Այսօր, իսկապես, ուրախառիթ օր է․ ուկրաինահայերի համար չափազանց կարևոր, նշանակալի և պատմական օր։ Մենք հավաքվել ենք «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցում` նշելու Ուկրաինայում Հայ առաքելական եկեղեցու կանոնական գործունեության վերականգնման 30֊ամյակը։ Հոբելյանական այս օրվա առթիվ, Ուկարինայում ՀՀ դեսպանության և անձամբ իմ անունից ողջունում և շնորհավորում եմ միջազգային այս գիտաժողովի կազմակերպիչներին և նրա բոլոր բոլոր  մասնակիցներին։

301թ․ քրիստոնեությունն աշխարհում որպես պետական կրոն առաջինը ընդունած հայ ժողովրդին դժվար ճակատագիր է բաժին հասել․ մեզ անվերջանալի պարտադրվել է ապացուցել ապրելու մեր հաստատուն կամքն ու ձգտումը: Վերջին անգամ այդ պարտադրանքի ցավալի դրսևորումը եղավ Արցախյան 44-օրյա պատերազմը՝ իր ծանր հետևանքներով։

Պատմության քառուղիներում հայը բազմիցս զրկվել է իր բնօրրանում ապրելու հնարավորությունից, բռնելով գաղթի ճամփան ու աշխարհով մեկ սփռվելով։

Ուկրաինական հյուրընկալ հողում հայերի ձեռքերով կառուցված ու նաև դարերի խորքից եկող բազմաթիվ հայկական եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր, սրբապատկերներ կան, որոնցից մի մասը պահպանվում են  նաև  մասունքների տեսքով։ Ասվածի վառ օրինակ է Կամենեց-Պոդիլսկի քաղաքի Սուրբ Նիկողայոս եկեղեցու և Սուրբ Ստեփանոս մատուռի պահպանված մասունքները։ Սա մի պաշտամունքի վայր է, ուր ամեն տարի հունիսի 28-ին ուխտագնացության են մեկնում մեր հայրենակիցները։

 Հիրավի, Ուկրաինայում բազմաթիվ հայկական եկեղեցիների ու մատուռների գոյության փաստը մեր երկու բարեկամ ժողովրդների պատմական հարաբերությունների խոսուն վկայություններից են։ Այսօր Ուկրաինայում ապրող յուրաքանչյուր հայ մարդու ինքնության և հոգևորականության կենդանի պահապաններն են Սուրբ Աստվածածնի վերափոխման մայր տաճարը Լվովում, Սուրբ Հարության եկեղեցին՝ Խարկովում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ Դնեպրոպետրովսկում, Սուրբ Աստվածածին եկեղեցին Զապորոժեյում, Սուրբ Սրբոց Նահատակաց մատուռը՝ Կիևում, Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Օդեսայում։ Ես չթվարկեցի բոլորը․․․ Բայց այս համատեքստում կուզենայի առանձնակի հիշատակել Կիևում ներկայումս ընթացող Մայր տաճարի  շինարարության մասին։ Վստահ եմ, որ ազգային ճարտարապետական ոճով այդ  տուֆակերտ տաճարի կառուցումը երկար սպասել չի տա ու մոտ ապագայում ևս կդառնա մեր հայրենակիցների նվիրական ու սիրելի սրբատեղիներից/վայրերից մեկը։

Հայոց եկեղեցին իր պատմության երկարատև ճանապարհի վրա, մշտապես եղել է Հայրենիքի ու ժողովրդի գոյության, արտերկրում ապրող հայության ինքնության պահպանման և, մանավանդ, նրա համախմբածության ու միասնության գաղափարի ջատագովն ու մարմնացումը։

Վստահ եմ, որ բազում մարտահրավերներով լի այս բարդ ժամանակաշրջանում, Ուկրաինայում Հայ առաքելական եկեղեցու թեմը՝  Մարկոս Սրբազանի առաջնորդությամբ, կշարունակի ևս անմնացորդ նվիրումով ծառայել մեր հայրենիքին ու մեր ուկրաինահայությանը՝ ի շահ մեր համազգային կարևորագույն ծրագրերի ու նպատակների իրագործման։

 

Շնորհակալություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնայինվիզա
Արտոնագրիձևեր

01901, ՈՒկրաինա, ք.Կիեւ,
Վլադիմիրսկայա 45
Հեռ.` +38 044 234-90-05

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: