• English
  • Հայերեն
  • Ukrainian
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • COVID-19 սահմանափակումներ
    • Հայաստանի Հանրապետություն մեկնողներին
    • Ուկրաինա ժամանողներին
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի անկախության 30 ամյակին նվիրված ընդունելություն

05 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 5-ին ՈՒկրաինայում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Հայաստանի անկախության 30 ամյակին նվիրված ընդունելություն, որին մասնակցում էին ՈՒկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները: Միջոցառմանը ներկա էին մոտ 100 հյուրեր ՈՒկրաինայի բոլոր մարզերից:

Երկլեզու՝ հայերեն և ուկրաիներեն ելույթով հանդես եկավ դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Ողջույնի խոսք ասաց նաև ՈՒկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Դեսպան Կարապետյանի ողջույնի խոսքը. 

 

Սրբազան հայր,

Հարգարժան հյուրեր,

Այսօր մենք հավաքվել ենք առանձնահատուկ առիթով՝ նշելու Հայաստանի Հանրապետության 30-ամյակը։

30 տարվա անկախ շինարարության, ընթացքի մեջ մենք ունեցել ենք բազմաթիվ հաջողություններ ու նվաճումներ՝ Հայաստանի պետականության ամրապնդումը, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորումը: Тут я хотів би відзначити позитивний хід вірмено-українських відносин, у нас є значні досягнення і прогрес, візити на вищому рівні, кілька десятків міждержавних угод, які сьогодні є основою для поглиблення двосторонніх стосунків.

Ցավոք ունեցել ենք նաև կորուստներ, փորձեր մեզ շեղելու բնականոն զարգացման ուղղուց։ Մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը ծանր հետևանքներ ունեցավ Հայաստանի, նաև տարածաշրջանի անվտանգային հեռանկարի համար։

Խնդրում եմ Ձե՛զ մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմի զոհերի հիշատակը։

 Առանձնահատուկ երախտագիտությամբ պետք է նշեմ ՈՒկրաինայում հայ համայնքի անձնուրած, նվիրական աջակցությունը մայր հայրենիքին ծանր այդ օրերին: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ բոլորիդ Հայաստանի կողքին լինելու համար, ձեր կատարված ու շարունակվող աշխատանքի ու անձնվիրության համար:

 Բարեկամներ, քույրեր և եղբայրներ։ Ցանկանում եմ այսօր կրկին խոսել Հայ-Ուկրաինական հարաբերությունների, Ուկրաինայում Հայաստանի պաշտոնական ներկայացուցչության գործունեության, առաքելության մասին։ Ինձ համար պատիվ է, որ դուք ընդունել եք դեսպանության հրավերը և մենք միասին նշում ենք անկախության 30-ամյակը։ Ես նաև ցանկանում եմ, որ յուրաքանչյուրդ առավել լավ իմանաք, թե ի՛նչ է անում դեսպանությունը, ինչ ծրագրեր ու հեռանկարներ ունի, ինչպես կարող է նպաստել հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմանը, յուրաքանչյուրիդ  հետ կապերի հաստատմանն ու զարգացմանը, ինչո՞ւ ոչ՝ նաև օգնելուն և ոգևորելուն։

Կիևում աշխատող մեր փոքր թիմը արել և անում է ամեն ինչ, որ այն կապերը, որ կան ձեզ հետ, որ ձեզանից յուրաքանչյուրը ունի Հայաստանի հետ՝ ավելի ամրապնդվեն ու խորանան։ Յուրաքանչյուրդ պետք է զգաք դեսպանության ջերմությունն ու օգտակարությունը։ Մենք, իհարկե, միջնորդ չենք ձեր ու Հայաստանի հարաբերություններում․ բոլորդ ամեն տարի, կամ գրեթե ամեն տարի այցելում և վայելում եք Հայաստան ու շատ լավ գիտեք՝ որքան դուք ունեք Հայաստանի կարիքը, այնքան էլ Հայաստանն է կարոտում ձեզ ու գրկաբաց սպասում։ Ուզում եմ նաև մեկ անգամ եւս հաստատել՝ քանի դեռ Հայաստան չեք գնացել, կամ դեռ ծրագրում եք, կամ նույնիսկ դա կա միայն ձեր հեռավոր ծրագրերում՝ ձեր բաժին Հայաստանը Կիևի կենտրոնում է, այսօր դեռ Վլադիմիրսկայա փոզոցի վրա, որտեղ նույնքան ուրախ  և սրտաբաց կընդունեն ձեզ։ Մենք նաև պատրաստ ենք քննարկել յուրաքանչյուր ծրագիր ու նախագիծ, որ կլինի ձեզ մոտ Հայաստանի զարգացման, հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման, հայ համայնքի հզորացման ուղղությամբ։ ՈՒրախ եմ տեղեկացնելու, որ այլևս Հայաստանը Ուկրաինայում ունի նոր սեփականություն՝ մեկ շաբաթ առաջ դեսպանությունը ձեռք բերեց հողակտոր Կիևի կենտրոնում և պատրաստվում ենք կառուցել նոր դեսպանություն, որտեղ գործելու է հարմարավետ և ժամանակակից պահանջներին բավարարող հյուպատոսական բաժին։ Խորհրդակցելու ենք հայերի կողմից գլխավորվող Ուկրաինայում գործող բոլոր շինարարական ընկերությունների հետ, ներգրավվելու ենք նրանց ներուժը։

Երկու խոսք հայ-ուկրաինական հարաբերությունների մասին․

Вони багаті змістом: домінують політичний діалог на різних рівнях, економічне співробітництво, культурні зв'язки та міжрегіональна співпраця.

 Засідання міжурядової комісії, що відбулося на початку вересня у Єревані, було продуктивним і дуже потрібним. Остання така зустріч відбулася сім років тому. В ході зустрічей, що пройшли в теплій, дружній атмосфері, досягнуті домовленості про розвиток співробітництва в економічній сфері, ініціювання нових програм. Зокрема, вірменські приватні компанії візьмуть серйозну участь у продовольчій виставці, яка пройде в Києві у листопаді.

Також є активні контакти з Міністерством закордонних справ України, депутатами Верховної Ради, різними державними структурами. Найближчим часом в Національних Зборах Вірменії буде сформована група з міжпарламентських зв’язків з Україною, яка сприятиме подальшому розвитку співробітництва між парламентами України та Вірменії.

Մենք մտադիր ենք նաև կենտրոնանալ մշակութային համագործակցության ծրագրերի վրա և ունենք նաև ձեր կարիքը՝ դրանք  նախաձեռնելու, պատրաստելու և իրագործելու ուղղությամբ:

Ցանկանում եմ անդրադառնալ նաեւ Հայ-համայնքին եւ մեր գործակցությանը

Ուկրաինայում հայ համայնքը ամբողջական մի մարմին է, որը լուրջ դերակատարություն ունի երկրի կյանքում։ Մենք համայնքը նաև դիտարկում ենք, որպես կարևորագույն մի հարթակ՝ հայ-ուկրաինական հարաբերությունները ավելի ջերմացնելու, բովանդակությամբ լցնելու, փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու հարցում։ Համայնքի ներգրավվածությունը հայկական պետության տնտեսության զարգացմանը, երկկողմ հարաբերությունների ակտիվացման հարցում նկատելի է և հուսով եմ, լինելու է հարաճուն։ Դեպի Հայաստան տուրիզմին նոր զարկ տալու նպատակով  վաղը չե մոյւս օրը Կիևում բացվող միջոցառման հաջողության գրավականը համայնքի և դեսպանության ակտիվ ներգրավվումն է, հատկապես Ուկրաինայում Հայերի Միության կոնկրետ քայլերը, առանց որոնց ուկրաինական վաթսուն ընկերությունների շահագրգիռ մասնակցությունը հանդիպմանը կլիներ անհնարին։ Մենք նախկինում էլ ունեցել ենք ջերմ ու արդյունավետ հարաբերություններ դեսպանության, համայնքի և եկեղեցու միջև՝ դրանք ավելի խորացնելու, սերտացնելու համար չեմ խնայելու ջանքերս, որպես Հայաստանի դեսպան։

Կրկին շնորհավոր մեր պետության անկախության հոբելյանը: Փառք Հայաստանին, Փառք Ուկրաինային:

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնայինվիզա
Արտոնագրիձևեր

01901, ՈՒկրաինա, ք.Կիեւ,
Վլադիմիրսկայա 45
Հեռ.` +38 044 234-90-05

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: