• English
  • Հայերեն
  • Ukrainian
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • COVID-19 սահմանափակումներ
    • Հայաստանի Հանրապետություն մեկնողներին
    • Ուկրաինա ժամանողներին
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Պոլտավայի մարզ

29 սեպտեմբերի, 2021
Սեպտեմբերի 29-ին ՈՒկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը՝ Պոլտավայի մարզ կատարած այցի շրջանակներում, հանդիպում ունեցավ մարզի ղեկավար Օլեգ Սինեհուբովի հետ։ Զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները:
Դեսպան Կարապետյանը նշեց, որ դեսպանությունը կարևորություն է տալիս միջմարզային համագործակցությանը և արդեն, բացի Պոլտավայից, այցելել է երեք մարզ: Դեսպանը ընդգծեց նաև մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսության գործունեության կարևորությունն, ինչը լուրջ խթան է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Օ. Սինեհուբովը վստահեցրեց, որ մարզային ղեկավարությունը պատրաստ է հարթակ դառնալ երկու երկրների գործարար ներկայացուցիչների միջև հաղորդակցության համար և նշեց որ նման հանդիպումները նպաստում են տարածաշրջանային տնտեսության մեջ ներդրումների ներգրավմանը և արդյունավետ համագործակցությանը:
Վ. Կարապետյանն այցելեց նաև Պոլտավայի քաղաքապետարան։ Զրույցի ընթացքում քաղաքապետ Ալեքսանդր Մամայը ներկայացրեց քաղաքի պատմությունը և քաղաքի զարգացման գործում հայ համայնքի կարևոր դերակատարությունը և վստահեցրեց, որ քաղաքային իշխանությունների համագործակցությունը համայնքի հետ միայն կզարգանա։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքի ղեկավարին հայ համայնքին աջակցության համար և առաջարկեց համագործակցություն հաստատել Եղեգնաձոր քաղաքի հետ, ինչը քաղաքապետի կողմից ընդունվեց ոգևորությամբ։
Այցի ավարտին դեսպան Կարապետյանը այցելեց Պոլտավայի հեռավար ռմբակոծիչ ավիացիայի թանգարան, որտեղ առաջին անգամ բացվել է տարբեր ժամանակների հայ զինվորականներին նվիրված ցուցահանդես, այնուհետև հանդիպեց Պոլտավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին ներկա էին նաև դեսպանության խորհրդական Տիգրան Ապկարյանը, Պոլտավայի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանը, Պոլտավայի մարզի հայերի միության նախագահ Գենադի Աղաջանյանը և մարզում ՈՒկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Կարեն Էվինյանը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնայինվիզա
Արտոնագրիձևեր

01901, ՈՒկրաինա, ք.Կիեւ,
Վլադիմիրսկայա 45
Հեռ.` +38 044 234-90-05

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: