• English
  • Հայերեն
  • Ukrainian
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • COVID-19 սահմանափակումներ
    • Հայաստանի Հանրապետություն մեկնողներին
    • Ուկրաինա ժամանողներին
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ «XIV դարի Իշխան Վլադիմիրի աղոթագիրք», «X-XI դարերի Գերտրուդայի աղոթագիրք» ֆաքսիմիլային հրատարակության շնորհանդեսը:

07 սեպտեմբերի, 2021
Սեպտեմբերի 7-ին «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցի Մետրոպոլիտյան պալատներում «Վերադարձնում ենք մշակութային ժառանգությունը Ուկրաինա» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ «XIV դարի Իշխան Վլադիմիրի աղոթագիրք», «X-XI դարերի Գերտրուդայի աղոթագիրք» և «XII-XIII դարերի Վիեննայի Օկտոիխ» ֆաքսիմիլային հրատարակությունների շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, «Սոֆիայի Կիևսկայա» արգելոցի տնօրեն Նելիա Կուկովալսկան, «Հորոբեց» հրատարակչության տնօրեն Աննա Հորոբեցը, պատմաբան, «Կոստանդնուպոլսից մինչև Կիև: Աննա Պորֆիրոդնայա» գրքի հեղինակ Նադեժդա Նիկիտենկոն, գիտնականներ, հովանավորներ և այլ հյուրեր:
Դեսպանությունը «Իշխան Վլադիմիրի աղոթագիրք» հրատարակության հովանավորներից մեկն է: Աղոթագրքի բնօրինակը գտնվում է Նյու Յորքի հանրային գրադարանում: Ինչպես հայտնի է, իշխան Վլադիմիր Մեծի կինը ծնունդով հայ բյուզանդական արքայադուստր Աննան էր: Նադեժդա Նիկիտենկոն կարևորեց հայկական մշակույթի ներդրումը Կիևան Ռուսիայի միջնադարյան իշխանական ավանդույթներում և սովորույթներում:
Դեսպանն իր խոսքում երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր կատարում են նման կարևոր՝ մշակութային և պատմական ժառանգությունը հայրենիք վերադարձնելու առաքելությունը, և վստահություն հայտնեց, որ հայ-ուկրաինական հազարամյա պատմություն ունեցող կապերը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնայինվիզա
Արտոնագրիձևեր

01901, ՈՒկրաինա, ք.Կիեւ,
Վլադիմիրսկայա 45
Հեռ.` +38 044 234-90-05

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: