• English
  • Հայերեն
  • Ukrainian
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • COVID-19 սահմանափակումներ
    • Հայաստանի Հանրապետություն մեկնողներին
    • Ուկրաինա ժամանողներին
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Խմելնիցկիի մարզ

18 օգոստոսի, 2021
ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Խմելնիցկիի մարզ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. օգոստոսի 18-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը՝ Խմելնիցկի մարզ կատարած այցի շրջանակներում, հանդիպում ունեցավ մարզի ղեկավար Սերհիյ Համալիյի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները, շեշտը դնելով միջմարզային համագործակցության վրա։

Ս․ Համալիյն իր խոսքում նշեց, որ  մարզը ունի հարուստ հայկական պատմամշակութային ժառանգություն և իր պատրաստակամությունը հայտնեց շարունակել սատարել հայ համայնքին՝ իրենց ինքնությունը պահպանելու, Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու հարցում։

Դեսպան Կարապետյանը իր հերթին նշեց, որ հաշվի առնելով այդ հարուստ հայկական ժառանգությունն ու հայ համայնքի ակտիվ դերակատարությունը մարզային անցուդարձում, իր այցը Խմելնիցկի լրացուցիչ նշանակություն է ստանում։

Հանդիպումից հետո ՀՀ դեսպանը, հայ համայնքի և մարզպետարանի վարչակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, ծաղկեպսակ տեղադրեց Խմելնիցկի քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։

Այնուհետև, Վ. Կարապետյանն այցելեց Կամենեց-Պոդոլսկի քաղաքապետարան։ Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած զրույցի ընթացքում քաղաքապետ Միխայլո Պոսիտկոն ներկայացրեց քաղաքի պատմությունը, խոսեց հայկական հին ժառանգության և այսօր քաղաքի զարգացման գործում հայ համայնքի կարևոր դերակատարության մասին։ Դեսպանը առաջարկեց համագործակցություն հաստատել Հրազդան քաղաքի հետ, ինչը քաղաքապետի կողմից ընդունվեց ոգևորությամբ։

Այցի ավարտին դեսպան Կարապետյանը Կամենեց-Պոդոլսկի հայկական եկեղեցու տարածքում հանդիպեց Խմելնիցկիի, Տերնոպոլի և Չեռնիվցիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման սկզբին Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի կողմից տրվեց պատարագ, ինչից հետո դեսպանը խոսեց դեսպանության առաքելության մասին և պատասխանեց ներկաների հարցերին։ 

Հանդիպումներին ներկա էին նաև Խմելնիցկի մարզում ՀՀ պատվո հյուպատոս Նորիկ Գևորգյանը և Խմելնիցկի մարզի հայերի միության նախագահ Սուրեն Ավագյանը և դեսպանության երրորդ քարտուղար Հայկ Թորոսյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնայինվիզա
Արտոնագրիձևեր

01901, ՈՒկրաինա, ք.Կիեւ,
Վլադիմիրսկայա 45
Հեռ.` +38 044 234-90-05

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: