• English
  • Հայերեն
  • Ukrainian
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • COVID-19 սահմանափակումներ
    • Հայաստանի Հանրապետություն մեկնողներին
    • Ուկրաինա ժամանողներին
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Չերկասիի մարզ

14 հուլիսի, 2021
Չերկասիի մարզ կատարած այցի շրջանակում Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը hուլիսի 14-ին հանդիպում ունեցավ Չերկասիի մարզպետ Օլեքսանդր Սկիչկոյի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին դեռևս 2009 թ․ ստորագրած Չերկասի ու Տավուշի մարզերի միջև տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության մասին մտադրությունների Արձանագրության ընձեռված համագործակցության հնարավորությունները։ Այնուհետև մարզպետ Օ․Սկիչկոն ներկայացրեց մարզի տնտեսական և գյուղատնտեսական ներուժը, հայկական կողմի ուշադրությունը հրավիրեց ներգնա և արտագնա տուրիզմի զարգացման ծրագրերի վրա։ Զրուցակիցները կանգ առան երկկողմ գործակցությունը զարգացնելու ծրագրերի, նախաձեռնությունների վրա։ Մարզպետը հայտնեց պատրաստակամություն նոր թափ հաղորդել նախկին կապերին, այդ թվում այցելել Հայաստան։
Այնուհետև, Վ. Կարապետյանն այցելեց Չերկասի քաղաքապետարան։ Քաղաքապետարանի շենքի առջև բարձրացված էր Հայաստանի դրոշը։ Ջերմ, բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած զրույցի ընթացքում քաղաքապետ Անատոլի Բոնդարենկոն ներկայացրեց քաղաքի զարգացման ծրագրերը, խոսեց դրանում հայ համայնքի դերակատարության մասին, որը գնահատեց որպես շատ արժեքավոր։ Դեսպանը առաջարկեց հաստատել համագործակցություն Էջմիածնի հետ, ինչը ընդունվեց ոգևորությամբ։
Վ. Կարապետյանը հյուրընկալվեց նաև Չերկասի պետական համալսարանում։ Ռեկտոր Օլեքսանդր Չերևկոն ներկայացրեց համալսարանը, խոսեց ուսումնական ծրագրերի, գիտական և ուսուցողական տարբեր նախաձեռնությունների մասին։ Նա նաև տեղեկացրեց, որ համալսարանի վթարված մասնաշենքերից մեկը վերանորոգվել է Չերկասիում մեծ հեղինակություն վայելող Հայաստանի պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանի կողմից։ Այդ հատվածը այսօր հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով՝ այն համալսարանի ամենասիրված հատվածն է թե՛ ուսանողների և թե՛ դասախոսների կողմից
Այցի ավարտին դեսպան Կարապետյանը հանդիպեց Չերկասիի հայ համայնքի հետ, որի ընթացքում ներկայացրեց Հայաստանում քաղաքական և տնտեսական իրավիճակը, խոսեց դեսպանության առաքելության մասին, պատասխանեց ներկաների հարցերին։ Հանդիպումից հետո համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ դեսպանը Հայ-ուկրաինական ծառուղով քայլելով մոտեցավ Չերկասիում կառուցվող հայկական եկեղեցու շինհրապարակին։
Չերկասի կատարած այցի ընթացքում դեսպանին ուղեկցում էին և հանդիպումներին մասնակցում ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը և Չերկասիի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնայինվիզա
Արտոնագրիձևեր

01901, ՈՒկրաինա, ք.Կիեւ,
Վլադիմիրսկայա 45
Հեռ.` +38 044 234-90-05

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: