• English
  • Հայերեն
  • Ukrainian
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • COVID-19 սահմանափակումներ
    • Հայաստանի Հանրապետություն մեկնողներին
    • Ուկրաինա ժամանողներին
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ուկրաինայում ՀՀ դեսպանի տեսաուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության 29-ամյակի կապակցությամբ

21 սեպտեմբերի, 2020
Ուկրաինայում ՀՀ դեսպանի տեսաուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության 29-ամյակի կապակցությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սիրելի հայրենակիցներ,

29 տարի առաջ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանը հայտարարեց իր անկախության մասին։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնությունը «Այո» ասեց պետականությանը։

Այս հիանալի առիթը հուշում է նաև, որ մենք հայացք նետենք հետ և վերագնահատենք մեր անցած ուղին: Գրեթե զրոյից մենք ստեղծել ենք նոր պետական, հասարակական և քաղաքական ինստիտուտներ: Անցած տարիների ընթացքում մենք նվաճումներ ենք արձանագրել, բայց նաև սխալներ թույլ տվել, սակայն ի վերջո շարժվել ճիշտ ուղղությամբ: Հայաստանի ժողովուրդն արտահայտել իր կամքն ավելի լավ ապագայի, խաղաղ և բարեկեցիկ կյանքի համար: Հանրապետության կառավարությունը վճռական է իրապես ժողովրդավարական պետություն կառուցելու և հաստատելու, կոռուպցիայի և բյուրոկրատիայի դեմ պայքարելու և աղքատությունը վերացնելու իր հանձնառության մեջ:

Սեպտեմբերի 2-ին, հայ ժողովուրդը և նրա բարեկամները նշեցին մեկ այլ հայկական պետության` Արցախի Հանրապետության 29-ամյակը:

32 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարի դուրս եկավ պատմական անարդարության դեմ՝ ինքնորոշման, մարդկային արժանապատվության և ազատության համար: Մարդու այս հիմնական իրավունքների ճանաչելուց հրաժարվելը և նրանց խաղաղ նկրտումների դեմ ուժի գործադրումը, ինչպես նաև Արցախի բնակչության անվտանգությանն ու կյանքին գոյություն ունեցող սպառնալիքը՝ արյունոտ հակամարտության հիմնական պատճառ դարձան: 29 տարի շարունակ Արցախի ժողովուրդը վճռականորեն և արժանապատվորեն կառուցել է իր կյանքը և հասարակությունն ու դիմակայել Ադրբեջանի ագրեսիային: Մենք խաղաղություն ենք ցանկանում, հավատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Մենք՝ հայերս, վստահ ենք, որ կգա այն օրը, երբ Արցախը պաշտոնապես կմիանա անկախ ազգերի ընտանիքին:

Երկու ամիս առաջ Ադրբեջանը դիմեց նոր արկածախնդրության՝ մարտեր հրահրելով Տավուշի սահմանին։ Հայ զինվորը հերթական հաղթանակը գրանցեց այդ մարտերում։ Փառք Հայոց բանակին։

Ինչպես Ուկրաինան, Հայաստանը շարունակում է իր համագործակցությունը հյուսիս-ատլանտյան դաշինքի, Եվրամիության հետ, այդ թվում` Արևելյան գործընկերության ծրագրի միջոցով: 2017 թվականին Բրյուսելում ստորագրված՝ Եվրամիության հետ համագործակցության նոր շրջանակային համաձայնագիրը վավերացման վերջին փուլերն է անցնում ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններում:

Շարունակվում են աշխատանքները հայ-ուկրաինական գործակցությունը զարգացնելու ուղղությամբ։ Դրանք, ցավոք, փոփոխական հաջողությամբ են ընթանում։ Լուրջ քայլեր էին կատարվել հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները վերսկսելու ուղղությամբ, սակայն կորոնավիրուսի համավարակը դանդաղեցրեց դրանց ընթացքը, դժվարացրեց մեր աշխատանքը և ստիպեց փոփոխությունների ենթարկել մեր ծրագրերը։ Հայաստանը և Ուկրաինան համագործակցեցին COVID-19-ի պատճառով հայրենիքից դուրս գտնվող քաղաքացիներին հայրենադարձելու գործում, ինչը հնարավոր չէր լինի նաև առանց ձեր, սիրելի հայրենակիցներ, գործուն աջակցության։

Հարգելի համերկրացիներ, հպարտ եմ ձեզանով։ Դուք կարողացել եք ստեղծել հիանալի՝ գործուն համայնքային կառույցներ. եկեղեցիներ, դպրոցներ, պարբերականներ և ամենակարևորը՝ բարի համբավ այս հյուրընկալ երկրում։ Անչափ ուրախ եմ, որ դուք լավ ինտեգրվել եք Ուկրաինայի հասարակությունում, և պահպանել մեր ազգային ու մշակութային ինքնությունը։  

Համավարակը փոփոխություններ մտցրեց նաև մեր տոնական ծրագրերում, ստիպված եմ ձեզ դիմելու ոչ թե հանդիսավոր ընդունելության ամբիոնից, այլ վիրտուալ կերպով։ 

Անկախ քաղաքացիության պատկանելությունից, Անկախության տոնը բոլորինս է։

Ուկրաինայում Հայաստանի դեսպանության անունից շնորհավորում եմ ձեզ և մեզ, մեր բոլոր բարեկամներին Հայաստանի Հանրապետության Անկախության 29-ամյակի կապակցությամբ։

Կեցցե Հայաստանը, կեցցե հայ-ուկրաինական բարեկամությունը։

Առողջ մնացեք։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնայինվիզա
Արտոնագրիձևեր

01901, ՈՒկրաինա, ք.Կիեւ,
Վլադիմիրսկայա 45
Հեռ.` +38 044 234-90-05

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: