• English
  • Հայերեն
  • Ukrainian
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • COVID-19 սահմանափակումներ
    • Հայաստանի Հանրապետություն մեկնողներին
    • Ուկրաինա ժամանողներին
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Արցախյան ազատագրական շարժման և Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Օդեսայում

13 մարտի, 2018

Մարտի 13-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Ուկրաինայի Հայերի միության Կիրովոգրադի մարզային համայնքային կառույցի աջակցությամբ Կիրովոգրադի մարզի Առևտրատնտեսական Պալատում կազմակերպվեց Արցախյան ազատագրական շարժման և Սումգաիթի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված «Ցեղասպանություն՝ հիշում ենք հանուն խաղախության և անվտանգության» թեմայով կլոր սեղան և «20-րդ դարի ցեղասպանությունների զոհերի հիշատակին» նվիրված փաստավավերագրական ֆիլմի փակ դիտում:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, ով իր խոսքում ներկայացրեց Ղարաբաղյան շարժման պատմությունը և հերոսական դրվագները, ազատ Արցախի զարգացման ուղին ու նվաճումները։

Ելույթին հաջորդեց ֆիլմի դիտում, որի ավարտից հետո գլխավոր հյուպատոս Ղուլյանն անդրադարձավ սումգայիթյան դեպքերին՝ շեշտելով, որ Սումգայիթում տեղի ունեցած բռնություններն Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էին Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման` արցախահայության արտահայտած արդար պահանջի։

Խոսքով հանդես եկան մարզային հայ համայնքային կառույցի ղեկավարը, Կիրովոգրադի մարզային խորհրդի փոխնախագահը, Կիրովոգրադի մարզպետարանի հասարակական խորհրդի նախագահը (ազգային փոքրամասնություններ), ովքեր իրենց ելույթներում քննադատեցին հայ ժողովրդի դեմ իրականացված բռնությունները՝ փաստելով, որ պետք է օգտագործել բոլոր հնարավոր հարթակներն այն լուսաբանելու համար, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել նմանատիպ վայրագությունների կրկնությունը:

Նույն օրը Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը մարզային և քաղաքային իշխանությունների, հայ և այլ համայնքային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ միասին այցելեց Կրոպիվնիցկի քաղաք և քաղաքի կենտրոնում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքար-հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհեց՝ ի հիշատակ սումգայիթյան անմեղ զոհերի:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնայինվիզա
Արտոնագրիձևեր

01901, ՈՒկրաինա, ք.Կիեւ,
Վլադիմիրսկայա 45
Հեռ.` +38 044 234-90-05

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: