• English
  • Հայերեն
  • Ukrainian
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • COVID-19 սահմանափակումներ
    • Հայաստանի Հանրապետություն մեկնողներին
    • Ուկրաինա ժամանողներին
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի և Օդեսայի քաղաքապետի հանդիպումը

26 հունիսի, 2017

Հունիսի 26-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը հանդիպեց Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ գլխավոր հյուպատոսը նշեց, որ տեղական մակարդակով հարաբերությունների զարգացումը կնպաստի երկու ժողովուրդների միջև կապերի սերտացմանը և ամրապնդմանը: Արձանագրելով Երևանի և Օդեսայի՝ քույր քաղաքներ լինելու փաստը՝ Հայկ Ղուլյանն ընդգծեց առևտրատնտեսական, մշակութային, տուրիզմի և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման կարևորությունը:

Օդեսայի քաղաքապետը, իր հերթին շնորհակալություն հայտնելով գլխավոր հյուպատոսին հանդիպման համար, բարձր գնահատեց Ուկրաինայի ներքին կյանքի տարբեր ոլորտներում հայերի ունեցած դերն ու գործունեությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հնարավոր համատեղ միջոցառումներ կազմակերպելու հարցին: Մասնավորապես, քննարկվեց Հայաստանի Անկախության օրվա առթիվ Օդեսայում «Հայկական շաբաթ» հայտարարելու հնարավորությունը, որի շրջանակներում կկազմակերպվի Հայկական շուկա՝ հայ արտադրողների արտադրանքը և ապրանքատեսակները ներկայացնելու հնարավորությամբ:

Անդրադարձ կատարվեց նաև քույր քաղաքների քաղաքապետերի մակարդակով փոխադարձ այցերի կազմակերպման հարցին, և այս համատեքստում Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսն առաջարկեց Գենադի Տրուխանովին այցելել Երևան:

Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր հյուպատոսի և Օդեսայի քաղաքապետի միջև տեղի ունեցավ հուշանվերների փոխանակում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնայինվիզա
Արտոնագրիձևեր

01901, ՈՒկրաինա, ք.Կիեւ,
Վլադիմիրսկայա 45
Հեռ.` +38 044 234-90-05

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: