• English
  • Հայերեն
  • Ukrainian
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • COVID-19 սահմանափակումներ
    • Հայաստանի Հանրապետություն մեկնողներին
    • Ուկրաինա ժամանողներին
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Վլադիմիր Կարապետյանի հարցազրույցը Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությանը

09 օգոստոսի, 2022
Դեսպան Վլադիմիր Կարապետյանի հարցազրույցը Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ադրբեջանը հաստատում է, որ գերության մեջ է պահում 38 հայ զինծառայողների, մինչդեռ հայկական կողմը համարում է, որ գերիների թվում պետք է լինի ևս 26 զինվորական։ Դեսպանը ընդգծել է, որ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություն է եղել, որ գերիների փոխանակումը լինելու է բոլորը բոլորի դիմաց: Հայկական կողմը փոխանցել է բոլոր գերիներին, նույնիսկ հանցագործներին, որոնք դատապարտվել են բոլորովին այլ հոդվածներով, այդ թվում՝ մարդասպանության համար։
Դեսպանի խոսքով, հայկական կողմն ունի համապատասխան փաստաթղթային ապացույցներ, տեսագրություններ, ինչպես նաև արդեն Հայաստան վերադարձած նախկին գերիների ցուցմունքները։
Վ. Կարապետյանը հավելել է, որ ադրբեջանական կողմը բաց է թողել հայ զինվորականների մի մասին՝ ականապատման քարտեզների դիմաց։ «Որպես բարի կամքի դրսևորում, Հայաստանի ղեկավարությունը փոխանցեց ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք մենք մեր տրամադրության տակ ունեինք դեռևս 90-ականներից սկսած՝ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներից»,- պարզաբանել է դեսպանը։
Դիվանագետն ընդգծել է, որ փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների հետ կապված մահացությունների թիվը։
«Չնայած նրան, որ Ադրբեջանը հրապարակավ և բազմիցս բողոքել է այդ քարտեզների որոշ անճշտության մասով, սակայն դրանք մեր կողմից փոխանցելուց հետո պայթյունների թիվը զգալիորեն նվազել է, և ընդամենը մեկ-երկու մահացության դեպք է եղել: Մեր քարտեզները բավականին ճշգրիտ են, բայց պետք է հաշվի առնել անցած ժամանակահատվածը»,- ամփոփել է Վլադիմիր Կարապետյանը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնայինվիզա
Արտոնագրիձևեր

01901, ՈՒկրաինա, ք.Կիեւ,
Վլադիմիրսկայա 45
Հեռ.` +38 044 234-90-05

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: