• English
  • Հայերեն
  • Ukrainian
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • COVID-19 սահմանափակումներ
    • Հայաստանի Հանրապետություն մեկնողներին
    • Ուկրաինա ժամանողներին
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Կարապետյանը այցելեց Զոպորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզեր

09 օգոստոսի, 2022
Օգոստոսի 8-ին և 9-ին ՀՀ դեսպան Վ.Կարապետյանը Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ու Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանի հետ համատեղ այցելեց Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզեր:
Այցելության հիմնական նպատակը՝ տեղի հայ համայնքների հետ հանդիպումն էր, ռազմական գործողությունների կիզակետում գտնվող համայնքային կառույցներին դեսպանության կողմից աջակցությունն ու քաջալերումը: Համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումները տեղի ունեցան Զապորոժեի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարող տարածքում և Դնիպրոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ Վարդուհի մշակութային կենտրոնում։ Զապորոժիեում համատեղ պատարագին, ապա դեսպանի հետ հանդիպմանը մասնակցեցին մարզի տարբեր հոգևոր թեմերի առաջնորդներ`Ուկրաինայի ուղղափառ, Հույն կաթոլիկ և Հռոմեա-կաթոլիկ եկեկեղեցու եպիսկոպոսներ:
Ջերմ և անմիջական զրույցների ընթացքում դեսպան Կարապետյանը անդրադարձավ հայ-ուկրաինական հարաբերություններին, պատմեց Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին, խոսեց դեսպանատան գործունեության մասին: Նա նաև ծանոթացավ Դնիպրոյում և Զապարոժեիում ՀՀ քաղաքացիների խնդիրներին, կազմակերպեց խորհրդատվություններ հյուպատոսական բնույթի տարատեսակ հարցերի կապակցությամբ: Դեսպանը վստահեցրեց հավաքվածներին, որ դեսպանությունը շարունակելու է համակողմանի աջակցել այն քաղաքացիներին, որոնք ունեն դրա կարիքը:
Զապորոժիեում Վ. Կարապետյանը նաև հանդիպումներ ունեցավ մարզպետի առաջին տեղակալ Վիտալի Սիվոլապի և փոխքաղաքապետ Անատոլի Վասյուկի հետ։ Վերջիններս, մասնավորապես, բարձր գնահատական տվեցին հայ համայնքի ամենօրյա աշխատանքին։ Համայնքի ջանքերին դեսպան Կարապետյանը և պատվիրակության անդամները ականատես եղան Սուրբ Աստվածածին եկեղեցում, երբ համայնքի ներկայացուցիչները կազմակերպել էին մարդասիրական օգնության բաժանում հարյուրավոր մարդկանց, որոնք ռազմական գործողությունների պատճառով ընկել են ծանր կացության մեջ։ Մարդասիրական այդ օգնությունը համայնքի կողմից տրամադրվում է ամեն օր:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնայինվիզա
Արտոնագրիձևեր

01901, ՈՒկրաինա, ք.Կիեւ,
Վլադիմիրսկայա 45
Հեռ.` +38 044 234-90-05

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: