• English
  • Հայերեն
  • Ukrainian
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • COVID-19 սահմանափակումներ
    • Հայաստանի Հանրապետություն մեկնողներին
    • Ուկրաինա ժամանողներին
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի դեսպանը հանդիպել է Ուկրաինայի գլխավոր դատախազի հետ

08 սեպտեմբերի, 2020
Հայաստանի դեսպանը հանդիպել է Ուկրաինայի գլխավոր դատախազի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 8-ին Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի և Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի հանդիպումը։ Կողմերը քննարկել են միջազգային իրավական համագործակցության հարցեր:


Դեսպան Սեյրանյանը փոխանցել է ՀՀ գլխավոր դատախազության գոհունակությունն ուկրաինացի գործընկերների հետ համագործակցության մակարդակի առնչությամբ։ Կողմերը համաձայնել են, որ գոյություն ունեցող իրավական բազան, այդ թվում Կիևում 2008թ․ նոյեմբերի 13-ին Հայաստանի և Ուկրաինայի գլխավոր դատախազների միջև կնքված «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ուկրաինայի գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին» համաձայնագիրը թույլ է տալիս գործակցությունն իրականացնել ամենաբարձր մակարդակով։ Հայ դիվանագետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է խորացնել հարաբերություններն Ուկրաինայի իրավապահ համակարգի հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում:


Ի պատասխան տիկին գլխավոր դատախազը հայտնել է, որ «մենք Հայաստանի հետ արդյունավետ համագործակցություն ենք հաստատել միջազգային իրավական փոխօգնության հարցում: Պարբերական երկկողմ շփումները թույլ են տալիս արդյունավետ կերպով լուծել երկու երկրների խնդիրները, մարտահրավերները և ընդհանուր խնդիրները հանցավորության դեմ պայքարի գործում»։


Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայի բազմահազար հայ համայնքին առնչվող հարցեր։ Տիկին Վենեդիկտովան փաստել է, որ համայնքի անդամների ճնշող մեծամասնությունն օրինապաշտ քաղաքացիներ են և դրականն այն է, որ համայնքում գործում են կարգավորիչ օրինակելի մեխանիզմներ, որոնք հիմնված են հայ ժողովրդի հարուստ ավանդույթների և մշակույթի վրա։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնայինվիզա
Արտոնագրիձևեր

01901, ՈՒկրաինա, ք.Կիեւ,
Վլադիմիրսկայա 45
Հեռ.` +38 044 234-90-05

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: