Լուրեր

31.10.2018 • Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի այցն Ուկրաինայի Կիրովոգրադի մարզ

Հոկտեմբերի 31-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանն այցելեց Ուկրաինայի Կիրովոգրադի մարզ, որտեղ հանդիպեց Կիրովոգրադի մարզկենտրոն Կրոպիվնիցկի քաղաքի քաղաքապետ Անդրեյ Ռայկովիչի հետ։

21.06.2018 • Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի և Օդեսայի մարզի մարզպետի պաշտոնական հանդիպումը

Հունիսի 21-ին տեղի ունեցավ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանի և Օդեսայի մարզպետ Մաքսիմ Ստեպանովի հանդիպումը:

24.04.2018 • Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Օդեսայում

Ապրիլի 24-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության և ՈՒՀՄ-ի մարզային կառույցների աջակցությամբ Օդեսայում, Նիկոլաևում, Խերսոնում և Կրոպիվնիցկիում տեղի ունեցան միջոցառումներ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին:

13.03.2018 • Արցախյան ազատագրական շարժման և Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Օդեսայում

Մարտի 13-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Ուկրաինայի Հայերի միության Կիրովոգրադի մարզային համայնքային կառույցի աջակցությամբ Կիրովոգրադի մարզի Առևտրատնտեսական Պալատում կազմակերպվեց Արցախյան ազատագրական շարժման և Սումգաիթի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված «Ցեղասպանություն՝ հիշում ենք հանուն խաղախության և անվտանգության» թեմայով կլոր սեղան և «20-րդ դարի ցեղասպանությունների զոհերի հիշատակին» նվիրված փաստավավերագրական ֆիլմի փակ դիտում:

19.12.2017 • Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցեց Նիկոլաևի «Տապան» հոգևոր մշակութային կենտրոնի բացմանը

Դեկտեմբերի 19–ին Նիկոլաևում տեղի ունեցավ «Տապան» հոգևոր մշակութային կենտրոնի բացման արարողությունը, որին մասնակցում էին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Նիկոլաևի և Խերսոնի հոգևոր հովիվ Տեր Վարագ քահանա Յապարյանը, ՈւՀՄ-ի Նիկոլաևի և Խերսոնի մարզային կառույցների ղեկավարները, բարերարներ, ինչպես նաև Նիկոլաևի հայ համայնքի ներկայացուցիչներ:

16.12.2017 • Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մասնակցեց ամենամյա բարեգործական տոնավաճառին

Դեկտեմբերի 16-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մասնակցեց ամենամյա Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառին, որը կազմակերպել էր «Օդեսայի Դիվանագիտական Ակումբը»` դիվանագիտական ներկայացուցչությունների և գործարար ոլորտի համագործակցությամբ։

16.11.2017 • Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի այցը Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաք

Նոյեմբերի 16-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանն այցելեց Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաք, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Ալլա Գինակի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ընդունելության համար՝ նշեց տեղական մակարդակով ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման կարևորությունը, ինչպես մշակույթի, այնպես էլ առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում: Ալլա Գինակն իր հերթին պատրաստակամություն հայտնեց վերոնշյալ ոլորտներում համագործակցության...

15.11.2017 • Հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական վարչությունների միջև

Նոյեմբերի 15-ին Երևանում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական վարչությունների միջև անցկացվեցին հյուպատոսական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, ուկրաինականը՝ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Պոգորելցևը:

29.09.2017 • ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Օդեսայում

Սեպտեմբերի 29-ին Օդեսայում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը Օդեսայի մարզային խորհրդի հանդիսավոր ընդունելությունների տան մեծ դահլիճում կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 26-ամյակին:

22.08.2017 • Օդեսայում ՀՀ գլխավորր հյուպատոսի հանդիպումը Խերսոնի քաղաքապետի հետ

Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանի հանդիպումը Խերսոնի քաղաքապետ Վլադիմիր Միկոլաենկոյի հետ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր